• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. ովքեր են այժմ թոփ եռյակում

ByEditor

Jun 5, 2023

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը 192 միլիարդ դոլարի կարողությամբ կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 187 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ հորիզոնական:

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով, իսկ Առնոյի կարողությունը նվազել է 5 միլիարդով:

Մասկի կարողության աճը պայմանավորված է նրանով, որ Tesla-ի բաժնետոմսերի գինն այս տարի աճել է 66 %-ով, մինչդեռ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ազդել է LVMH-ի կողմից առաջարկվող շքեղության ապրանքների սպառման վրա:

Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, իսկ չորրորդ տեղը՝ Microsoft-ի համահիմնադիր, գործարար, բարերար Բիլ Գեյթսը: